Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Մեծ Բրիտանիա. այդ այցի համար նա չի ստացել կառավարության թույլտվությունը։ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Զուրաբիշվիլին մասնակցելու է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի կազմակերպած միջոցառմանը։
Փետրվարի 26-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ելույթ է ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում:
The Kyiv Independent պարբերականն իր հերթին հիշեցնում է, որ Ուկրաինան վաղուց դիմել է դաշնակիցներին՝ մեծ հեռահարության զենքերի մատակարարման համար, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու համար Արևմտյան երկրները դանդաղ են իրականացնում այս գործընթացը։ Ֆրանսիան արդեն Ուկրաինային մատակարարել է մեծ հեռահարության SCALP հրթիռներ, որոնք կարող են անցնել 250 կմ։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։
armtimes.com-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրում է՝ Նիկոլ Փաշինանի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։
Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և Հայաստանի ու Իրաքի միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան:
Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։
168.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Սումգայիթում տեղի ունեցածը ցեղասպանություն էր տեղի հայերի դեմ, որը մինչև այս պահը պատշաճ գնահատական չի ստացել։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։
Բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու պլանների մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։
Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է ստեր և մանիպուլյացիաներ տարածել Իվանյան-Ակնա (Խոջալու-Ագդամ) ողբերգության շուրջ՝ այն օգտագործելու իր ներքին ու արտաքին մանիպուլյացիաների համար։
«Ես վստահ չեմ, որ իրենք կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ արդեն, որ իրենք չպաշտպանեցին։ Էլ չեմ ասում, որ ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, եկան դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու Ձե՞զ ուղեկցեն դուրս»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Հունաստան:
«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ լուրերը, ասաց, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը վաղուց է սկսվել, այն իրականացվում է շատ ինտենսիվ ու բացահայտ ձևով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վերջին մի քանի օրերին ընթանում են ակտիվ քննարկումներ՝ կապված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցելության հետ։ Այս մասին հայտնում են իշխանությանը մոտ կանգնած 24News-ի աղբյուրները։
Էրդողանը, պատասխանելով շաբաթավերջին Անթալիայում մեկնարկելիք «Անթալիայի դիվանագիտական ֆուրում»-ի շրջանակներում Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ իր կողմից ձեռնարկվելիք դիվանագիտական միջոցառումներին, ասել է.
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում հրապարակել է օկուպացված Արցախում ադրբեջանցի վանդալների կողմից հայկական գերեզմանատան պղծման կադրերը՝ հրավիրելով ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների ուշադրությունը:
Հանդիպումից հետո նախագահները հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։
ՔՊ-ականները երեկ աջուձախ էին փախչում` լսելով Զելենսկու` Հայաստան կատարելիք այցի մասին հարցը։
Փարիզում Ուկրաինային աջակցության տրամադրման թեմայով ԵՄ ղեկավարների հանդիպումից հետո Մակրոնը շեշտել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ ձեռք չի բերվել փոխհամաձայնություն «պաշտոնական և հաստատված» ձևով, սակայն «ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգտակար կլինի մեր նպատակին հասնելու համար»։
Գերատեսչությունում հավելել են, որ Հարավային Կորեան ջանքեր կգործադրի՝ արտահանողներին տեղեկացնելու վերահսկվող ապրանքների թարմացված ցանկի մասին՝ չթույլատրված արտահանումը կանխելու համար։
Իրանը սկսել է իր տիեզերական ծրագիրն իրականացնել 2004 թվականին։
Ջամու և Քաշմիրից Փունջաբ ուղևորվող 53 վագոն ունեցող գնացքը, որը բեռնված է եղել խճաքարերով, կանգ է առել Կատուայում անձնակազմը փոխելու համար։
«Wisevoter» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհում ամենամեծ ռազմական բյուջե ունեցող պետությունների ցանկը:
Բարձրաձայն դեռ չի հայտարարվում, բայց անուղղակիորեն հասկացվում է, որ սևերի ու սպիտակների այս տարանջատման սկզբունքով Թուրքիան ու Ադրբեջանը ևս դասվում են սպիտակների շարքին։
Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Իրանը Ռուսաստան է արտահանել ավելի քան երկու միլիարդ դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի խորհրդարանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել Տամաշ Շյույոկին, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։