Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Իռլանդիայի, Ճապոնիայի ու Չինաստանի գիտնականները, հայտնում է ntv.ru-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, ով ադրբեջանական կողմի մոտ է հայտնվել մարտի 22-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Նրա խոսքով՝ Մոսկվան հարվածներ չի հասցնում ԴԱԻՇ-ի ջիհադիստներին, այլ ընդամենն օգնում է «մսագործ Ասադին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը խախտելու մեջ:
«Ինտեր» հեռուստաալիքի լրագրող Ռոման Բոչկալան Facebook-ի իր էջում հրապարակել է Սիրիայի մայրաքաղաքի լուսանկարները, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ: Նրա խոսքով՝ ամբողջ Դամասկոսում կառուցված են բլոկպոստեր:
95 փախստականի դի է հայտնաբերվել Լիբիայի ափերի մոտ վերջին 5 օրում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Press TV հեռուստաալիքին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Volkswagen ընկերության հետ կապված սկանդալը ոչ մի կերպ չի արտացոլվի աշխարհում գերմանական արդյունաբերության վրա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են Հին Հռոմի ժամանակ կառուցված Հաղթական կամարը, հայտնում է Հնագույն հուշարձանների պահպանության սիրիական պետական գործակալությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղին զոհ է դարձել 16 մարդ, ևս 3-ը համարվում է անհետ կորած:
Վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ում եղել է զանգվածային կրակոցների 90 դեպք: Այդ թվում նաև հինգշաբթի օրը տեղի ունեցած Ռոսբերգի քոլեջի զանգվածային սպանությունը:
Այո, եվրոպացիների մեղքը շատ մեծ է նույն Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և Եվրասիական միությանն անդամակցելու հարցում, թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանին որևէ առարկայական երաշխիք չտրամադրեցին անվտանգության ոլորտում՝ առաջին հերթին՝ Ռուսաստանի հակազդեցության ու Ռուսաստանի դրդմամբ ադրբեջանաթուրքական սպառնալիքների առումով:
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը վաղաժամ է համարում ճգնաժամից ռուսական տնտեսության դուրս գալու վերաբերյալ հայտարարությունները, թեև տնտեսության անկումը, ամենայն հավանականությամբ, հասել է հատակին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է հրաժարական ներկայացնել միայն այն դեպքում, եթե դա կարող է լուծել սիրիական ճգնաժամը:
Ֆրանսիայի հարավում փոթորկոտ եղանակի պատճառով զոհվել է նվազագույնը 16 մարդ, ևս 3-ը համարվում է անհետ կորած, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահ Սարգսյանը հիանալի տեքստ կազմող օգնականներ ունի, և թիմը, որ պատրաստել էր 14-րոպեանոց ելույթը, գերազանց էր աշխատել: Հատկապես կարևոր էր ՄԱԿ-ի ԳԱ բարձր ամբիոնից նախագահի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի կողմից հերթական խախտումից հետո միջնորդ երկրների՝ զինադադարը պահպանելու հերթապահ կոչերը հակամարտող կողմերին, ոչ այլ ինչ է, քան ագրեսորի հրահրում՝ զինադադարը կրկին խախտելու համար:
Աիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան, Ռուսաստանը, Իրաքն ու Իրանը միասնական են «ահաբեկչությանը հաղթելու» իրենց ձգտման մեջ:
Այն, որ Հայաստանի նկատմամբ նույնքան հետաքրքրություն չի ցուցաբերվել, որքան Վրաստանի դեպքում, իհարկե, պայմանավորված է ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններով, սակայն դրանում իր մեղքի բաժինն ունի նաև հայկական դիվանագիտությունը, որը նույն 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո վերածվել է ռուսական քաղաքականության քարոզչամիջոցի:
Աֆղանստանում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնում է Reuters-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, հոկտեմբերի 1-ի մասնակցել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Մոտ 700 զինյալ ու հետախուզվող սիրիացի քաղաքացից է հանձնվել Սիրիայի իշխանություններին հարավային Դերաա նահանգում վերջին մի քանի օրվա ընթացքում, հայտնում է SANA գործակալությունը:
Ուկրաինացի զինվորականները հայտարարել են երկրի արևելքում՝ ինքնահռչակ հանրապետությունների ուժերի հետ շփման գծից սպառազինությունները հետ քաշելու գործընթացն սկսելու մասին, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստանում է ուժեղացնել ավիահարվածների ինտենսիվությունը, որոնք հասցվում են Սիրիայի օբյեկտներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կրեմլի համար Նալբանդյանն իդեալական արտգործնախարար է: Նրան հետագայում կարող են անգամ ՌԴ արտգործնախարարի պաշտոնում նշանակել: Վստահաբար, այդ պաշտոնում նա շատ ավելի ջանասիրաբար Ադրբեջանին կհամոզի ռուսական զենք գնել, քան դա անում է հայազգի Սերգեյ Լավրովը: Ինչպես փողը, այնպես էլ արտգործնախարարի պաշտոնը, ազգություն չի ճանաչում:
ԵՄ անդամ երկրների հասարակաց տների սեփականատերերը պետք է խոսեն մարմնավաճառների մայրենի լեզվով: Նման որոշում է կայացրել Արդարադատության եվրոպական դատարանը (European Court of Justice), հայտնում է BBC-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Համբուրգը դարձել է Գերմանիայի առաջին քաղաքը, որտեղ ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս իշխանություններին առևտրային հարթակները ժամանակավորապես վերածել ներգաղթյալներին ապաստան տրամադրելու վայրերի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: