Բաժիններ՝

Ռուսական տնտեսությունը հասել է հատակին, աճը կլինի շատ դանդաղ. Ալեքսեյ Կուդրին

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը վաղաժամ է համարում ճգնաժամից ռուսական տնտեսության դուրս գալու վերաբերյալ հայտարարությունները, թեև տնտեսության անկումը, ամենայն հավանականությամբ, հասել է հատակին:

«ՀՆԱ-ն, հավանաբար, հասել է հատակին, թեև այդ մասին խոսում էին առաջին եռամսյակի վերջին, նաև երկրորդի վերջին: Ես միշտ ասում էի, որ ամեն ինչ դեռ առջևում է: Մենք, հիմա, երևի գտնվում ենք ստորին կետում: Սակայն աճը, եթե այն անգամ էլ լինի, այնքան դանդաղ կլինի, որ մենք դեռ կմնանք անկման ստորին կետում»,- պատմել է Կուդրինը «Բիզնես FM» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Տնտեսությունը, նրա կարծիքով, կմնա ներկայիս մակարդակին, անգամ եթե ՀՆԱ-ն չնվազի:
«Վիճակագրորեն հաջորդ տարին կցուցադրի նվազում 2015 թվականի համեմատ, քանի որ այս տարին մենք սկսել ենք առավել բարձր ցուցանիշներից, իսկ ավարտում ենք ավելի պակաս ցուցանիշներով: Ու հաջորդ տարի մենք այդ մինիմալ մակարդակին կմնանք շատ երկար»,- հավելել է Կուդրինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս