Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են սահմանային իրավիճակին
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկեցին Կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր:
Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին` զրուցակիցներն անդրադարձան իրադրության առնչվող խնդիրներին։
Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում կայացած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները։