Volkswagen-ի հետ կապված սկանդալը չի անդրադառնա Գերմանիայի վարկանիշի վրա. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Volkswagen ընկերության հետ կապված սկանդալը ոչ մի կերպ չի արտացոլվի աշխարհում գերմանական արդյունաբերության վրա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մերկելը ծագած սկանդալն անվանել է «արտակարգ դեպք» ու կարծիք է հայտնել, որ ավտոարտադրողը պետք է ապահովի «անհրաժեշտ թափանցիկություն» սեփական գործունեությունում:
«Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ դրա հետ միասին, գերմանական արդյունաբերության վարկանիշը այնքան չի տուժել, որ մեզ դադարեն համարել լավ վայր բիզնես վարելու համար»,- բացատրել է Մերկելը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսին Volkswagen-ին բռնեցրել էին ԱՄՆ-ում դիզելային ավտոմեքենաների արտանետումների չափերը կեղծելու մեջ:
Պարզվել է, որ ինչպես Volkswagen-ի ավտոմեքենաների, այնպես էլ կոնցեռնի մուս ստորաբաժանումների մեքենաների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Audi-ն, Skoda-ն, Seat-ը կամ Porsche-ն, տեղադրվել են սարքեր, որոնք ստուգման ժամանակ նվազեցրած են ցույց տվել մթնոլորտն աղտոտող գազերի արտանետման իրական ծավալները:
Գերմանական ավտոարտադրողի ղեկավարությունն ավելի ուշ խոստովանել է, որ գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական նորմերը, կարող է հագեցած լինել շուրջ 11 մլն դիզելային շարժիչով ավտոմեքենա:
Սկանդալի ֆոնին ավտոարտադրողի գլխավոր տնօրեն Մարտին Վինտերկորնը հրաժարական է ներկայացրել: Նրան այդ պաշտոնում փոխարինում է Porsche-ի գլխավոր տնօրեն Մատիաս Մյուլլերը: