ՀՕՊ-ը գիշերը ուկրաինական 133 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 133 անօդաչու են խոցել։
«Հունիսի 18-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հունիսի 19-ի Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 133 անօդաչու են որսացել և ոչնչացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անօդաչուները ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի և Ռյազանի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի և Սև ծովի վրա։

