Բաժիններ՝

Լիբիայի ափերի մոտ հայտնաբերվել է գրեթե 100 փախստականի դի

95 փախստականի դի է հայտնաբերվել Լիբիայի ափերի մոտ վերջին 5 օրում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Press TV հեռուստաալիքին:

Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մուհամմեդ ալ-Մասրատին հայտնել է, որ 85 փախստականի մարմին հայտնաբերվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից քիչ հեռու, ևս 10 փախստականի մարմին է հայտնաբերվել Տրիպոլիից արևմուտք գտնվող Սաբրատա քաղաքի մերձակայքում:

Ալ-Մասրատիի տվյալով՝ զոհերի մեծ մասը աֆրիկյան երկրների փախստականներ էինն, ովքեր փորձում էին Լիբիայի միջոցով հայտնվել Եվրոպայում:

Հիշեցնենք, որ հարյուրավոր փախստականների դիեր են հայտնաբերվել Լիբիայի, Հունաստանի, Թուրքիայի ափերին այն ժամանակից ի վեր, ինչ Եվրոպայում սկսվել է միգրացիոն ճգնաժամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս