Եվրոպայում հասարակաց տների սեփականատերերին պարտադրել են սովորել մարմնավաճառների մայրենի լեզուն

ԵՄ անդամ երկրների հասարակաց տների սեփականատերերը պետք է խոսեն մարմնավաճառների մայրենի լեզվով: Նման որոշում է կայացրել Արդարադատության եվրոպական դատարանը (European Court of Justice), հայտնում է BBC-ն:

Նման միջոցառումն անհրաժեշտ է սեքս ինդուստրիայի անդամների դեմ չարաշահումներն ու հանցագործությունները կանխարգելելու համար, կարծում են Արդարադատության եվրոպական դատարանում:

European Court of Justice-ը Եվրամիության դատական ինստիտուտ է, որը գտնվում է Լյուքսեմբուրգում: Վերջինիս վճիռները պարտադիր են ԵՄ անդամ 28 երկրների ողջ տարածքում:

Մարմնավաճառությունը օրինականացված է 8 երկրներում՝ Նիդեռլանդներում, Գերմանիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Հունգարիայում ու Լատվիայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031