Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Իրանը խնդրել է երաշխիքներ, որ Լիբանանում ռազմական գործողությունները կավարտվեն, նախքան Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին CNN-ին ասել է գործին ծանոթ դիվանագետը։
«Իրանցիները խնդրել են երաշխիքներ, որ Լիբանանում ռազմական գործողությունները կավարտվեն՝ ինչպես նշված է ստորագրված համաձայնագրում», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ «միջնորդները ներկայում աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ»։
Աղբյուրը հավելել է, որ նախատեսված բանակցությունները ժամանակավորապես հետաձգվել են՝ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածներից հետո՝ առանց հստակեցնելու, թե երբ կարող են դրանք վերսկսվել։

