
Աֆղանստանում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի ռմբակոծության հետևանքով բազմաթիվ բժիշկներ են սպանվել

Աֆղանստանում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնում է Reuters-ը:
37 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, որոնցից 19-ը՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներ:
Նշվում է, որ Կունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը մասնակի ավերվել է երեկ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով, ավելի քան 30-ն անհետ կորած է համարվում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածները «կարող էին զգալի վնաս հասցնել տեղի բժշկական հաստատությանը: Կատարվածի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, գեներալ Ջոն Քեմփբելը պաշտոնապես ներողություն է խնդրել կատարվածի առնչությամբ:
Կունդուզում շարունակվում են կառավարական ուժերի ու թալիբների հակառակորդների միջև ընթացող մարտերը: