Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Ucom-ը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, միացել է «Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026» նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում սպորտի, ակտիվ ապրելակերպի և երիտասարդական համայնքների զարգացմանը։ Միջոցառումների անցկացման հաջորդ կանգառը Երևանն է․ հունիսի 21, Ազատության հրապարակ, սկիզբը՝ 10։00։

STREET BALL ARMENIA Հասարակական կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել փողոցային սպորտի մշակույթը Հայաստանում՝ այն հասանելի դարձնելով տարբեր համայնքների երեխաների ու երիտասարդների համար: Այս տարի «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ը 6 սպորտաձևի շուրջ համախմբում է Հայաստանի 11 քաղաքի հարյուրավոր երեխաների, պատանիների և երիտասարդների՝ ցույց տալով, որ սպորտը կարող է ապրել ոչ միայն մարզադաշտերում, այլև քաղաքային բաց տարածքներում, բակերում ու հրապարակներում։

Նախաձեռնության շրջանակում անցկացվում են բակային ֆուտբոլի 3v3, բասկետբոլի 3×3, սքեյթբորդինգի, բրեյքինգ և հիփ-հոփ մրցաշարեր, ինչպես նաև սթրիթ – մշակույթին առնչվող այլ միջոցառումներ։ Ծրագիրը միավորում է սպորտը, երաժշտությունը, քաղաքային արվեստը և համայնքային էներգիան՝ ստեղծելով միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մրցել, շփվել, սովորել և ինքնարտահայտվել։

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք տեխնոլոգիական կապի նման միավորում են մարդկանց, համայնքներն ու գաղափարները։ Սթրիթ Բոլ Հայաստանը ձևավորել է մի հարթակ, որտեղ սպորտը դառնում է ոչ միայն մրցակցություն, այլև ընկերություն, ինքնավստահություն և առողջ ապրելակերպի մշակույթ։ Մենք ուրախ ենք լինել այնտեղ, որտեղ կա շարժում, արագություն, թիմային ոգի և զարգացում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կարդացեք նաև

«Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026»-ի մասնակցության մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով․ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930