 
                        Ի՞նչ տեսք ունի Դամասկոսն այսօր. Սիրայի մայրաքաղաքը՝ լրագրողի աչքերով
 
                                    «Ինտեր» հեռուստաալիքի լրագրող Ռոման Բոչկալան Facebook-ի իր էջում հրապարակել է Սիրիայի մայրաքաղաքի լուսանկարները, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ: Նրա խոսքով՝ ամբողջ Դամասկոսում կառուցված են բլոկպոստեր:
«Դամասկոսն ամբողջությամբ բլոկպոստերի մեջ է: Նկարահանել գրեթե ոչ մի տեղ չի թույլատրվում: Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ է կյանքը ռազմական ռելսերի վրա, Welcome to Syria: Ցերեկը համեմատաբար խաղաղ է: Դատելով ձայներից՝ խոշոր տրամաչափի ականանետեր են ու հրետանի»,- գրել է Բոչկալան:
Նա նաև գրել է, որ ռուսական ավիացիան ռմբակոծել է Ռաքքա քաղաքի շրջանը:
«Ինչ վերաբերում է ռուսական ավիացիային, ապա այն այսօր գործել է Ռաքքա քաղաքում, որը ԴԱԻՇ-ի մայրաքաղաքն է համարվում:
 Ռուսական հարվածներին են ենթարկվել նաև Հալեպն ու Իդլիբ նահանգը: Թռչում էին «Սու-24» ու «Սու-35» ինքնաթիռները»,- գրել է լրագրողը:
Ռուսական հարվածներին են ենթարկվել նաև Հալեպն ու Իդլիբ նահանգը: Թռչում էին «Սու-24» ու «Սու-35» ինքնաթիռները»,- գրել է լրագրողը:
 
  
  
  
 
                                    


 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        