Սիրիայում 700 զինյալ ինքնակամ հանձնվել է իշխանություններին. ԶԼՄ-ներ
Մոտ 700 զինյալ ու հետախուզվող սիրիացի քաղաքացից է հանձնվել Սիրիայի իշխանություններին հարավային Դերաա նահանգում վերջին մի քանի օրվա ընթացքում, հայտնում է SANA գործակալությունը:
Նշվում է, որ ազգային հաշտության ծրագրի շրջանակում զենքը հանձնել ու խաղաղ կյանքի վերադառնալ է որոշել ավելի քան 450 սիրիացի զինյալ ու Սիրիայի կառավարության կողմից հետախուզվող 250 քաղաքացի:
Զինյալները հանձնվել են՝ իրենց հետ ունենալով ունենալով ինքնաձիգներ, հրանոթներ: