Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով տուժել է նաև Ֆրանսուա Օլանդի հայրը. ջրհեղեղի հետևանքները՝ լուսանկարներում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղին զոհ է դարձել 16 մարդ, ևս 3-ը համարվում է անհետ կորած:
Լազուրե ափին ջրհեղեղն սկսվել է այն բանից հետո, երբ անձրևների պատճառով ափից դուրս է եկել Բրակ գետը:
2 օրում Ռիվերայում տեղացել է տարեկան տեղումների մոտ 10% տոկոսը:
Ջրածածկ են եղել բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ Անտիբ քաղաքից ոչ հեռու գտնվող ծերանոցը, որտեղ 3 տարեց է խեղդվել ջրհեղեղի հետևանքով:
Մարդիկ հիմնականում մահացել են թունելներում կամ ավտոկայանատեղիներում՝ իրենց ավտոմեքենաներում արգելափակված:
Կաննի փողոցները լցված են ջրհեղեղի քշած ավտոմեքենաներով:
Շրջանի գլխավոր ավտոմայրուղին փակ է, ինչպես նաև բազմաթիվ երկաթուղային ճանապարհներ:
Հազարավոր տներ զրկվել են էլեկտրականությունից:
Աղետից տուժած շրջան է այցելել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում հայրը տուժել է այդ ջրհեղեղի հետևանքով:
Ֆրանսուա Օլանդը շնորհակալություն է հայտնել փրկարարներին ու ցավակցել զոհերի հարազատներին: