«Amnesty International» միջազգային հետազոտական կազմակերպության արևելյան և հարավային Աֆրիկայի տարածաշրջանի հարցերով տնօրեն Տիգերե Չագուտահը Թուրքիային մեղադրել է Սոմալիում ռազմական հանցագործություն իրականացնելու մեջ:
Մոլորակի առաջատար կլիմայագետների գնահատմամբ՝ մինչև այս հարյուրամյակի վերջը Երկրագնդին օդի ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի համեմատ կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով՝ առաջացնելով աղետալի հետևանքներ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է BBC–ն:
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալը և Թիմ Բարոուն Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը և համագործակցությունը զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։
Հեռացե՛ք, դուք պատերազմի հրձիգ եք. Բագրատ սրբազանի առաջնորդությամբ այս պայքարը մեր հողում ապրելու իրավունքի համար է. Վարուժան Գեղամյան
Մարտի 1-ի հեղինակը Նիկոլն էր, ինքը սրեց.Նիկոլ, հիմա ի՞նչ ես բոբիկացել՝ իրագործելով թուրքական ծրագիրը. Վիոլետ Գրիգորյան
Պետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է regnum.ru-ն:
Փշալարն ո՞ւմ դեմ ես հանելու, ո՞ւմ հետ ես կռիվ տալու. Զոհրապ Բեկ-Գասպարենց
168.am-ի հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ Շուշին ու հայկական հողերը կվերաազատագրվեն, եթե ունենանք ուժեղ և ազգասեր իշխանություն։
Նիկոլը սահմանակետերը հանեց, որ Ալիևին ասի՝ մի բան արեք՝ ցույցը ցրվի, պատերազմ եք սկսում, ինչ եք անում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի կողմից ամերիկյան զենքի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե իսրայելական բանակը մտնի Ռաֆահ։
Շքերթից հետո Ռուսաստանի նախագահն ու հրավիրված հյուրերը կմասնակցեն Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է, որ Հաղթանակի զորահանդեսին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ իր որոշումը չի վերաբերում այս երկրների վետերանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից:
Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Սա խորհրդային ժողովուրդների միասնական մեծ տոնն է, բացառիկ խիզախություն։ Կարծում եմ՝ չենք չափազանցնում, երբ ասում ենք, որ մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից։ Ինչո՞ւ է պետք այս մասին հիշել, որովհետև սա հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, որոնք պայքարել են, նվիրաբերել են իրենց կյանքը այս ընդհանուր հաղթանակի համար, նաև նրանց հանդեպ, ովքեր աշխատել են թիկունքում։ Սա խիզախություն է, զոհաբերություն, այն չի կարող մոռացվել»,- նշեց դեսպանը։
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից սկսած` հակամարտության հետևանքով անհայտ են համարվում մոտ 4 հազար 931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են։
Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Թուրքիան կարևոր քայլեր է իրականացնում հեղուկ գազի խոշոր մատակարարի կարգավիճակում հայտնվելու համար:
Հունվարին Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել են 10 տարվա բանտարկության՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։
Հաղթանակի համար, բացի բանակից ու հրամանատարությունից, բացի զինամիջոցից ու խելքից, անհրաժեշտ է նաև ցանկություն, հաղթանակած լինելու ցանկություն և հաղթանակի կամք։
Քիչ առաջ Կրեմլում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը սկսեց, ասելով, թե մտադիր է իր զրուցակցի հետ քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցերը։
Առաջարկում եմ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը․ Պուտինը՝ Փաշինյանին
ԱՄՆ-ն հայտարարել է, որ հավանություն չի տալիս Պակիստան-Իրան գազամուղի նախագծի իրականացմանը, և նախազգուշացրել է պատժամիջոցների վտանգի մասին Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր գլխավոր նպատակից, այն է՝ ունենալ չվերահսկվող հաղորդակցություն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ տարածքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննշան է համարում Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունների արդյունավետությունը՝ առանց այդ գործընթացին Ռուսաստանի մասնակցության: Այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:
Երևանի կողմից Ֆինանսավորման դադարեցումը կազմակերպության համար որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում: Դա շատ լավ հասկանում են և ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, և Կրեմլում, և այլ անդամ-երկրներում: Այստեղից էլ՝ չափազանց հանդուրժող ու զուսպ արձագանքները:
Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պատմության քննական թեստերից հանվել են Վարդերի հեղափոխության, Սաակաշվիլիի կառավարման տարիների և օկուպացիայի մասին հարցերը։