Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Ժոզեպ Բորելը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Իսրայելը պարտավոր է ապահովել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ միջազգային իրավունքի համաձայն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտոնյաները, հավանական է, որ առաջիկա օրերին այցելեն Իրան, քանի որ Իսլամական Հանրապետությունը և գործակալությունն աշխատում են ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների խորհրդի նիստից առաջ երկկողմ համագործակցության տեքստի նախագիծը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով բյուզանդական ոճով կառուցված Քարիյե թանգարանը վերածվել է մզկիթի։ Այս իրադարձությանը արձագանքնել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է ուրբաթ օրը լեռներ կատարած արշավի ժամանակ, հայտնում է Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Իտալիայի իշխանությունները երկու տարվա ընթացքում մոտ 32 միլիոն եվրո են ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար:
Ըստ աղբյուրի՝ բոլոր չօգտագործված դեղերը կոչնչացվեն պիտանելիության ժամկետի ավարտին:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, Ալիևի սպառնալիքներին ու Ղազախստանում շարունակվող հանդիպմանը, ասաց, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմական պահվածքը, ինչպես նաև հռետորաբանությունը չի փոխվում և թերևս չի փոխվելու, քանի որ դրան դիմադրություն, գոնե մեկ հաջողված «ետմղում» տեղի չի ունեցել վերջին տարիների ընթացքում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
«#ՕրաԽնդիր» հաղորդաշարի այս թողարկման հյուրը փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն է:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է, որ Տավուշում սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է իրենց պայմանների հիման վրա:
«Փոխզիջումներ չկան, իսկ հայ հասարակության մի հատվածը դեմ է այն քայլերի հաջորդականությանը, որով իշխանությունը գնում է դեպի այս պայմանագիրը։ Ուստի կան լուրջ պատճառներ նման կանխատեսումների համար։ Խաղաղության համաձայնագիր կլինի, իսկ լիարժեք խաղաղությո՞ւն»,- նման հռետորական հարցով իր տեսակետը ներկայացրեց Լուկիանովը։
Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:
«Եթե մի բանն արվում է հանուն հայության, ապա այն հանուն Շիրակի, Արցախի, Տավուշի, լոսանջելեսահայի է, ուստի այն վերաբերում է նաև արցախահայությանը։ Տեղահանված արցախահայերը տեսել են Արցախի կորուստը, մեծ ակտիվությամբ այս շարժմանը մասնակցում են, չեն ուզում Հայաստանն էլ կորցնեն, բայց կուզեի, որ ավելի ակտիվ լինեին։
Այդ պարապմունքների նպատակը «զինվորների տեսական ու ռազմական տարբեր ոլորտներում ունակությունների և ընդհանուր պատրաստվածության բարձրացումն է», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Վարչապետը հավելել է, որ ռեսուրսների ոչ մի սահմանափակում չկա, երբ խոսքը վերաբերում է Լեհաստանի անվտանգությանը:
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։
«Թշնամին հիմա եկել, Տեղ համայնքում մեր հողերը զավթել է, մերոնք ուզում են այս հատվածով փշալար քաշեն, ադրբեջանցի զինվորները չեն թողնում, ասում են՝ ավելի հետ գնացեք։ Այսինքն՝ թշնամին ուզում է սահմանն այն հատվածով քաշի, որտեղով իրեն հարմար է ու իր սրտով է։ Թշնամին որտեղ կանգնած է, այդ հատվածով էլ սահմանը գծելու է, հետ չի գնալու խաղաղ ձևով, մոռացեք»,- նշեց Արարատ Շեգունցը։
Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացնում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Վաշինգտոնի կարծիքով՝ Թբիլիսին ընտրության հնարավորություն ունի՝ կամ «Կրեմլի ոճով» աջակցելու «օտարերկրյա գործակալների» օրինագծին, կամ՝ ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին:
«Այս քահանան վերջին մի քանի օրերին դարձել է հայ հասարակական-քաղաքական կյանքի նորությունների հերոսը։ Հավանաբար վաղաժամ է կռահել, թե ինչպիսին կլինի նրա ճակատագիրը տեսանելի ապագայում։ Բայց կան մի քանի կետեր, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը։
Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներով և նախաձեռնություններով:
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:
Փաստաթուղթը նախատեսում է, որ Ուկրաինային օգնության չափը 2024 թվականին կհասնի 5 միլիարդ եվրոյի, ապագայում այն կարող է ընդլայնվել՝ կախված ուկրաինական բանակի կարիքներից և Եվրամիության երկրների հնարավորություններից:
Զինվորականները կոչ են արել քաղաքացիներին տեղափոխվել Խան Յունիսի Ալ-Մավասիի ընդլայնված մարդասիրական գոտի:
Զինվորականների և ոստիկանության աջակցությամբ իրականացվող արտակարգ օգնության ջանքերի մասին տարածված տեղեկատվությունը վկայում է, որ աղետի շրջաններից փրկվել է 70 հազար 863 մարդ և 9984 կենդանի:
Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 442 հոդվածի հատկանիշներով` այն է՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:
Իշխանությունների տվյալներով՝ ապրիլի կեսերից Աֆղանստանի 10 նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, բազմաթիվ գյուղատնտեսական հողեր ճահճացել են:
«Հայ ոստիկանը ոչ թե օրենքի պահպանությամբ է զբաղված, այլ առանց հասկանալու, օգնում է նիկոլական իշխանություններին՝ ոչնչացնել բոլոր հայ երեխաների վաղվա օրը, հրելով նրանց թուրքական աշխարհի ոտքի տակ»:
Մինչ խորանում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, լարվածության աճ է նկատվում նաև Հարավային Կովկասում։ Վրաստանը փորձում է ամեն կերպ խուսափել երկու խոշոր գլոբալ ուժերի բախման գոտում հայտնվելուց, չնայած որոշ ուժերի ջանքերին՝ երկրի ներքաղաքական կյանքում խժդժություններ ստեղծել։
Արարատ Միրզոյանը բանակցությունների շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։