Ըստ Reuters գործակալության՝ Լեհաստանը Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինա զենքի մատակարարումների համար հանգույց է հանդիսանում և ուժեղացված հսկողություն է իրականացնում լրտեսական գործունեության ցանկացած նշանի հայտնաբերման համար։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը: Տեղեկությունը Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստաեթերում հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Դեպքի մանրամասնությունները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Լիտվայի Հանրապետության ղեկավարն ընտրվում է ուղղակի գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար գոյություն ունեն 40 տարեկան տարիքային շեմի, ինչպես նաև ծագումով լիտվացի լինելու և երկրում առնվազն վերջին երեք տարում բնակվելու պահանջներ:
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կապող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի վերակառուցումից մոտ երկու շաբաթ անց։
Մայիսի 7-18 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ռազմածովային ուժերում մեկնարկել են DENİZKURDU-II/2024 (Ծովային գայլ) զորավարժությունները։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Մարմարա, Էգեյան, Արևելյան Միջերկրական և Սև ծովերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո, կարող է Պետդումա ներկայացնել նոր վարչապետի թեկնածությունը:
ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ արարողությանը հրավիրված են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի սենատորներ, կառավարության անդամներ և այլ հյուրեր։
Չինաստանը և Ֆրանսիան հավաստում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը նպաստելու համար
NBC News-ը, վկայակոչելով ամերիկյան չորս աղբյուրի, հայտնել է, որ զինծառայողը սերժանտ Գորդոն Բլեքն է, որը ծառայել է Հարավային Կորեայում։ Այդ երկիր գործուղումն ավարտելուց հետո, տուն գնալու ճանապարհին, արդեն իր նախաձեռնությամբ և առանց հրամանատարության թույլտվության, նա մեկնել է Ռուսաստան՝ տեսնելու մի կնոջ, ում հետ սիրավեպ է ունեցել։ Ռուսաստանում նրան մեղադրել են գողության մեջ:
Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ:
Ավելի վաղ Իսրայելը Ռաֆահի արևելքում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ էր տվել։
Էմանուել Մակրոնը և Սի Ծինփինը դեմ են արտահայտվել Իսրայելի հարձակմանը Ռաֆահի դեմ, «որը կհանգեցնի հումանիտար աղետի և պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային տեղահանման»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցը Լեռնային Ղարաբաղ։
Փաստ՝ բոլորը ողջունել են սահմանազատման գործընթացը, բացի Ռուսաստանից. Վլադիմիր Վարդանյան
Մոսկվայում մայիսի 23-ին տեղի կունենա «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2024: Ձգողության ուժերը» միջազգային 8-րդ գիտագործնական կոնֆերանսի եզրափակիչ փուլը:
Ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով կընտրվեն խորհրդարանի 543 ընտրված անդամներից 283-ը։
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 38852.27 կետ
Լարսը փակ է
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի տարածքն Իսրայելին նավթ մատակարարելու համար:
Գերմանիայի ԶՈՒ-ն ու Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են 2025 թվականին իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել։
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի հերթական հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցել են Բենիամին Պողոսյանը, Ջոնի Մելիքյանը, Ստեփան Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ահմադ Ալիլին և Ռամազան Սամադովը:
«Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ինչպես այս, այնպես էլ խաղաղապահներին դուրս բերելով՝ ձգտում է վերջնականապես ամրագրել իր վերահսկողությունը պատերազմում գրաված տարածքների նկատմամբ, որպեսզի որևէ «բաց», չմեկնաբանված հարց չմնա։ Եվ կարծում եմ՝ սա հերթականներից մեկն էր Բաքվի համար»,- նշեց Տարասովը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու իրենց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Տելեգրամ ալիքում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
«Ուշադրության է արժանի այն, որ նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ կար Նիկոլի ներարկած չարությունն ու ատելությունը, հիմա դա չկա, հիմա տեսնում ենք մեր ժողովրդի այդ «մաքուր երակը», ամեն ինչ կարծես զուլալվում և մաքրվում է, որովհետև սա հանդուրժողականության պայքար է. սա սրբազան պատերազմ է երկիրը զավթած թուրք-ադրբեջանական գործակալների դեմ»,- ասաց Զոհրաբյանը։
2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ ԱՄՆ 60-րդ նախագահի ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքական կայքը հետահայաց հրապարակել է Թրամփի նախագահության շրջանում երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը։