Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին

ԱՄՆ զինված ուժերը ուրբաթ օրը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) թիրախներին՝ ի պատասխան Պալմիրայում սիրիական-ամերիկյան պարեկախմբի վրա անցյալ շաբաթ իրականացված հարձակման, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X-ում գրել է, որ «Բազեի հարված» գործողության շրջանակներում հարվածները թիրախավորել են «Իսլամական պետության զինյալներին, ենթակառուցվածքներին և զենքի օբյեկտներին»։

«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ Այսօր մենք որսացինք և սպանեցինք մեր թշնամիներին։ Նրանցից շատերին։ Եվ մենք կշարունակենք»,-հավելել է Հեգսեթը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցում գործողությունն անվանել է «շատ լուրջ պատասխան հարված»։

Նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարային։

Հանդիպումից հետո Սիրիան միացավ «Իսլամական պետության» դեմ պայքարող 88 երկրներից բաղկացած միջազգային կոալիցիային։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031