Թուրքիայում քնի միջին տևողությունը բավականին ցածր է
Միջազգային հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում պարզ է դարձել, թե որքան է կազմում տարբեր երկրներում մարդկանց քնի միջին տևողությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ քնի տևողությունը տատանվում է անհատական սովորությունների, կենսապայմանների, աշխատանքային գրաֆիկի և հասարակական նորմերի պատճառով:
Քնի միջին տևողությունը Թուրքիայում բավականին ցածր է՝ 6 ժամ 50 րոպե, մինչդեռ Հունաստանում քնի միջին տևողությունը կազմում է 7 ժամ 16 րոպե: Ֆրանսիայում քնի միջին տևողությունը հասնում է 7 ժամ 29 րոպեի, Բելգիայում՝ 7 ժամ 31 րոպեի, իսկ Նիդերլանդներում՝ 7 ժամ 37 րոպեի:
Մասնագետների կարծիքով՝ երկար աշխատանքային ժամերը, քաղաքային կյանքի ռիթմը և անկանոն քնի սովորությունները Թուրքիայում քնի միջին տևողության նվազմանը նպաստող գործոններից են։ Քնի մասնագետները նաև հիշեցնում են, որ մեծահասակների համար իդեալական քնի տևողությունը 7-ից 8 ժամ է ու զգուշացնում, որ քնի կարճ տևողությունը կարող է հանգեցնել երկարատև առողջական խնդիրների։
