Moody’s-ի կանխատեսմամբ՝ Թուրքիայի տնտեսությունը կաճի
«Moody’s» վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ Թուրքիայի տնտեսության աճը 2025-ին կկազմի 3.2 տոկոս, 2026-ին կհասնի 3.4 տոկոսի, իսկ արդեն 2027-ին՝ 3.5 տոկոսի: Գործակալության զեկույցում նշվում է նաև, որ 2025-ի գնաճը կկազմի մինչև 35 տոկոս՝ 2 տոկոս ավել-պակաս սխալվելու հավանականությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միաժամանակ կանխատեսվում է, որ գնաճը 2026-ին կնվազի մինչև 22 տոկոս, իսկ 2027-ին՝ մինչև 18.5 տոկոս։ Կազմակերպության գնահատմամբ՝ գլոբալ մակարդակում «G20»-ի անդամ պետությունների զարգացած տնտեսություններում 2026-ի տնտեսական աճը կազմելու է 1.5–1.6 տոկոս, իսկ զարգացող երկրներում՝ 4–4.1 տոկոս։
«Moody’s»-ի կանխատեսմամբ՝ 2026-ին ԱՄՆ տնտեսությունը կաճի 1.9 տոկոսով, եվրոպական երկրներինը՝ 1.3 տոկոսով, Չինաստանինը՝ 4.2 տոկոսով, իսկ Հնդկաստանինը՝ 6.5 տոկոսով։
