Թբիլիսին ու Բաքուն քննարկում են սահմանային նոր անցակետի կառուցումը

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են «Մետաքսի ճանապարհ» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի հարկային ծառայության հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել սահմանային անցումներում մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացմանը։

«Հանդիպմանը նաև քննարկվել է «Մետաքսի ճանապարհ – Իփեք Յոլու» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման հարցը, որը, ըստ մամուլի հաղորդագրության, կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում տարանցիկ ներուժի զարգացման համար»,-նշել է վրացական լրատվականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031