Հայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել»
Օրերս «Sözcü» թուրքական օրաթերթում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Թուրքիայում հայտնի դերասանուհի Մելթեմ Միրալօղլուն ԱՄՆ-ում քրիստոնեական ծիսակարֆով ամուսնացել էր Թոմաս Վիք անունով ամերիկացի քահանայի հետ և դարձել քրիստոնյա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դերասանուհին, անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող լուրերին, սոցցանցում կատարած գրառմամբ հերքել է այդ ամենը՝ գրելով.
«Ես ամուսնացած չեմ և երեխա չունեմ: Ընկեր ևս չունեմ, ում հետ մտադիր եմ ամուսնանալ, ինչպես նաև չեմ փոխել իմ կրոնը»:
Հիշեցնենք, որավելի վաղ, հղում կատարելով թուրքական աղբյուրին, տեղեկացրել էինք դերասանուհու վերաբերյալ տարածվող լուրերի մասին:
