Բաժիններ՝

Թրամփը ցանկանում է ԱՄՆ բյուջեից մեկ միլիարդ դոլար հատկացնել ինքն իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է մեկ միլիարդ դոլարի չափոց ինքն իրեն փոխհատուցում տրամադրել ԱՄՆ բյուջեից՝ իր անձնական նստավայր Մար-ա-Լագոյում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից կատարված խուզարկության համար: Այս մասին նա պատմել է Հյուսիսային Կարոլինայում իր առաջկիցների հետ հանդիպման ժամանակ։

«Գիտեք, ես դատական ​​​​հայց եմ ներկայացրել և հաղթում եմ։ Կա միայն մեկ խնդիր. հենց ես պետք է այն կարգավորեմ։ Այլ կերպ ասած՝ ես դատական ​​​​հայց եմ ներկայացնում և պետք է կարգավորեմ այն։ Այսպիսով, գուցե ես ինձ մեկ միլիարդ հատկացնեմ և ամբողջը նվիրաբերեմ բարեգործական կազմակերպություններին։ Հնչում է խելամիտ, այնպես չէ՞։ Չնայած, գուցե ես պետք է գումարը պահեմ ինձ համար»,- ասել է նա։

Պետության ղեկավարը շեշտել է, որ ինքը մտադրություն չունի գումարը պահել։ Նա նաև նշել է իրավիճակի տարօրինակությունը, երբ նա պետք է «գործարք կնքի և բանակցի ինքն իր հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031