Չինացիները բարձր են գնահատել ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ Պուտինի խոսքերը

Համացանցի չինացի օգտատերերը բարձր են գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ արած մեկնաբանությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ մոտ և երկարաժամկետ հեռանկարում, դեկտեմբերի 19-ին ուղիղ եթերում հարց ու պատասխանի և մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ ռուս-չինական հարաբերությունները կարևոր գործոն են համաշխարհային կայունության համար։

Պուտինի՝ Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ արած հայտարարությունների տեսանյութը, որը հրապարակվել է «Սինհուա» լրատվական գործակալության կողմից TikTok-ի չինական տարբերակում՝ Douyin-ում, հավաքել է ավելի քան 26,000 «հավանում» և ավելի քան 600 մեկնաբանություն։

«Չինաստանն ու Ռուսաստանը համաշխարհային կայունության հիմքն են»,- գրել է օգտատերերից մեկը, որի մեկնաբանությունը ստացել է ավելի քան 350 դրական արձագանք։

«Եթե Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն մնան, ԱՄՆ-ն երբեք չի հասնի համաշխարհային գերիշխանության», ասվում է տեսանյութի տակ տեղադրված մեկ այլ մեկնաբանության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031