ԱՄՆ-ում երկու գնացք է բախվել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում երկու գնացքներ են բախվել, ինչի հետևանքով գնացքներից մեկը մասամբ դուրս է եկել գծերից, հաղորդում է տեղական News 12 New Jersey հեռուստաալիքը։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է տասնյոթ մարդ։ Նրանց վնասվածքները կյանքին չեն սպառնում:
Միջադեպի պատճառը ներկայումս անհայտ է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը և իրավապահ մարմինները։
