ԱՄՆ նախկին առաջին տիկին, սենատոր և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնում` Դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է Reuters-ը:
Եգիպտոսի ավելի քան 300 պատգամավոր է ստորագրել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանում քվեարկության դնելու հարցումը:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ընդունել է երկրի վարչապետ Արթուր Միկվաբիայի հրաժարականի դումումը:
Ադրբեջանական Շիրվան քաղաքի զենքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ձայները դեռևս լսելի են 10 կիլոմետր հեռավորության վրա:
Թուրքիայում հուլիսի 15ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո արդի իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման դեմ որոշակի քայլեր արվեցին նաեւ Ադրբեջանում: Փակվեց «Կովկաս» համալսարանը, Գյուլենի հետ չհրապարակված հարցազրույցի համար դադարեցվեց ANS հեռուստաալիքի գործունեությունը:
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում պայթունից հետո հրդեհը շարունակվում է, հայտնում է Oxu.Az կայքը:
Բավարիայի վարչապետ Հորսթ Զիհոֆերը հայտարարել է Գերմանիայի տարածքում իսլամական ահաբեկչության ներկայության մասին, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին խնդրել է Ռուսաստանին թույլատրել թուրքական ապրանքների ներկրումը, որոնք գտնվում են պարենային էմբարգոյի տակ, լրագրողներին հայտնել է Զեյբեքչին:
Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին:
APA գործակալության հաղորդմամբ` հայտնի է այն զինծառայողների թիվը, որոնց նկատմամբ կիրառվել է Միլի մեջլիսի Համաներման մասին ակտը:
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է APA գործակալությունը:
Իրանը միտված է նոր երթուղիների ստեղծմանը, հատկապես նրանց, որոնք կներառվեն տրանսպորտային միջանցքներում, ադրբեջանական Trend-ի հետ զրույցում ասել է «Իրանի երկաթուղիներ» միջազգային փոխադրումների և շահագործման փոխնախագահ Հոսեին Աշուրին:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Դիրաբեքիրի նահանգի Սիլվանի շրջանում հարձակում են գործել ջրամբարի անվտանգությունը հսկող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա:
Արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայի և Մերձմոսկվայի բնակիչները օդում նկատում են ծխի թանձր շերտ և օդում զգում այրվածի հոտ:
Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն ձերբակալվել է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման ֆոնին, հայտնում է Hurriyet-ը:
Բեռլինի կլինիկաներից մեկում անհայտ անձը գնդակահարել է բժշկին, ապա ինքնասպան եղել, հայտնում է գերմանական Bild պարբերականը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիան կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր նախագծերը, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը թուրքական Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է: Թե ինչ կլինի հետագայում, մենք կորոշենք Ադրբեջանի հետ:
Ֆրանսիայի հյուսիսում` Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում սպանված պատանդը եկեղեցու հոգևորականն էր, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի արտգործնախարարության 2 աշխատակից է ազատվել աշխատանքից երկրում պետական հեղաշրջման փորձից հետո, հայտնում է թուրքական NTV կայքը` հղում կատարելով Թուրքիայի արտաքին գերատեսչության իր աղբյուրին:
«2017 թվականին Սենատի ընդունած որոշմամբ Հայաստանին է տրամադրվելու է 25 միլիոն դոլարի օգնություն, որը 3 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա ամերիկյան օգնությունը Հայաստանին»:
Ռուսաստանն ու Թուրքիան վերադարձել են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Յուրի Սենտյուրինը, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիացի իրավապահները վնասազերծել են Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում այսօր առավոտյան մարդկանց պատանդ վերցրած 2 չարագործներին, որոնք զինված են եղել դանակներով, հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ը հրապարակել է տղամարդու լուսանկարը, որը պայթյուն էր իրականացրել Գերմանիայի Անսբախ քաղաքի ռեստորանի մոտ, հայտնում է Amaq գործակալությունը Twitter-ի իր էջում:
Դանակներով զինված 2 անձ Ֆրանսիայի հյուսիսում` Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում, պատանդներ են վերցրել:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին «Ֆեյսբուք» սոցկայքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Օդեսայի իրավապահները ձերբակալել են Պոլտավա անունով հայտնի «օրենքով գողին», որը իր ծննդյան տարեդարձն է տոնել վրացական ռեստորանում։
ԱՄՆ Պետդեպը Անկարայում և Ստամբուլում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Թուրքիան, ինչպես նաև զերծ մնալ երկրի հարավարևելյան շրջաններ այցելությունից: Այս մասին նշված է ԱՄՆ արտաքին գերատեսչության կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ:
Եվրամիության ոստիկանական ծառայությունը հայտնել է, որ Եվրոպայում ներկայում գտնվում է մի քանի հարյուր պոտենցյալ ահաբեկիչ: Այս մասին հայտնում է գերմանական Neue Zürcher Zeitung թերթը` հղում կատարելով Եվրոպոլի ներկայացուցչին:
ԱՄԷ-ում թուրք գեներալներ են կալանավորվել, որոնք մեղադրվել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ, գրում է թուրքական Milliyet թերթը: