Անվտանգության ապահովման նպատակով պլանավորված է Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում սահմանափակել զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների, ինչպես նաև պայթուցիկ ու թունավոր նյութերի վաճառքը:
Նոր կոնֆերանսը պետք է նպաստի 2012 թվականի հունիսին Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիովին կատարմանը:
Դրանց թվում է նաև Micra մոդելը, որը հայտնի է նաև որպես March:
Լիոնը սատկած օձին հետազոտման նպատակով տարել է Ֆլորիդայի համալսարան:
Facebook-ի վարչակազմը Սիրիայում արգելափակել է տեղի ընդդիմության էջերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն այս կապակցությամբ հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ Լոնդոնում զինծառայողին սպանելը եղել է ահաբեկչություն:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռազմական ոլորտում Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները:
Իշխանությունների տվյալներով՝ պտտահողմի հետևանքով ավերվել կամ մասնակի վնասվել է մինչև 13.000 շինություն:
Զակ Զոբիեկն իր քաղցկեղով հիվանդ լինելու մասին իմացել է 2009 թվականի նոյեմբերին:
Կապրալ Հարիսոնն Աֆղանստանում ոչնչացրել է նվազագույնը 14 աֆղան զինյալի:
Անգործությունը վատթարացնում է իրավիճակը:
Խաղաղ օվկիանոսում պատերազմի սկսվելուց առաջ բրիտանական հետախուզությունը վարչապետ Ուինսթոն Չերչիլի հրահանգով կազմակերպել է Լոնդոնում Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցների հեռախոսազրույցների արդյունավետ գաղտնալսում:
Ես չէի ասեի, թե մենք բարդություններ ունենք Իրանի հետ, եթե հաշվի չառնենք իմ իսրայելական այցի ժամանակ որոշ մոլաների արած առանձին հայտարարությունները:
Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի սենատի ընդունած բանաձևում:
Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 30-ին, ճակատամերձ գոտու զորամասերից մեկում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Յան Կելին (ԱՄՆ) գտնվում են Ադրբեջանում:
Տվյալ գործով անցնում է 110 մարդ, որոնցից 75-ը գտնվում են կալանքի տակ, իսկ 3-ը՝ արտասահմանում:
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան:
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2013 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց հոբելյանական 10-րդ վարկանիշային աղյուսակը:
Այս հանդիպման հնարավորության մասին հայտնել էր «Հրապարակ» թերթը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինան ցանկանում էր, որ երկար սպասված Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա իր մոտ:
Նիստի ժամանակ Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալկին ընդգծել է, որ Սիրիան մեծ նշանակություն է տալիս արդյունաբերական ոլորտի զարգացմանը:
Իսկ ահա Առողջապահության նախկին նախարար, Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլիին որոշել են ազատ արձակել 20.000 լարի գրավի դիմաց:
Թուրքիայի դեմ ուղղված գործողության նախապատրաստման մասին թուրքական հետախուզությունն իրազեկվել է ապրիլի 25-ին:
Այս մասին հայտարարել են երկու երկրների իշխանությունները:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:
Սիրիական ճգնաժամի ցանկացած լուծում հնարավոր է միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալուց հետո:
Մեզ համար մեծ կարևորություն ունի ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Վրաստանի ընթացիկ գործընթացների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը:
Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
ԵՄ-ն ուշադիր հետևելու է նրանց նկատմամբ իրավական գործընթացին՝ ակնկալելով, որ այն կլինի թափանցիկ և լիովին անկախ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Միջադեպը գրանցվել է անցած գիշեր, Օռլանդո քաղաքում: