Բաժիններ՝

Թուրքիան կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր նախագծերը. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Թուրքիան կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր նախագծերը, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը թուրքական Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Թուրքիան կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր նախագծերը հարաբերությունների ճգնաժամից հետո»,- ասել է թուրք նախարարը:

Նրա խոսքով` հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է երկու երկրներին:
Թուրքիան և Ռուսաստանը մտադիր էին կյանքի կոչել էներգետիկ մի շարք նախագծեր, ինչպիսիք են «Թուրքական հոսքն» ու «Ակկույու» ԱԷԿ-ը:

Տվյալ նախագծերը սառեցվել էին երկու երկրների հարաբերությունների ճգնաժամից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031