Բաժիններ՝

Թուրքիայում հեղաշրջման փորձի գործի շրջանակում ձերբակալվել է Ստամբուլի նախկին քաղաքապետը

Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն ձերբակալվել է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման ֆոնին, հայտնում է Hurriyet-ը:

Թուրք քաղաքապետին ձերբակալել են սեփական տանը, ոստիկանությունը Մութլուի տանը խուզարկություն է իրականացրել:

Մութլուն գլխավորել է Ստամբուլի ադմինիստրացիան 2013թ. Գեզի այգում հակակառավարական ցույցերի շրջանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է Ֆինանսների նախարարության 1500 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031