Բաժիններ՝

Եվրոպոլը նախազգուշացնում է ԵՄ-ում հարյուրավոր պոտենցիալ ահաբեկիչների մասին. ԶԼՄ-ներ

Եվրամիության ոստիկանական ծառայությունը հայտնել է, որ Եվրոպայում ներկայում գտնվում է մի քանի հարյուր պոտենցյալ ահաբեկիչ: Այս մասին հայտնում է գերմանական Neue Zürcher Zeitung թերթը` հղում կատարելով Եվրոպոլի ներկայացուցչին:

Խոսքը ԵՄ-ի այն իսլամիստների մասին է, որոնք ԴԱԻՇ-ի կողմից կռվել են Սիրիայում և Իրաքում ու արդեն հետ են եկել Եվրոպա:

Ընդհանուր առմամբ Եվրոպոլը հաշվել է շուրջ 5 հազար այսպես կոչված «օտարերկրա զինյալների», որոնք ուղևորվել են թեժ կետեր: Նրանց մեկ երրորդը, այսինքն` 1500-1800 մարդ, վերադարձել է ԵՄ:

«Նրանցից շատերը չունեն ահաբեկչական գործողություններ իրականացնելու ո´չ մտադրություն, ո´չ հնարավորություն: Այնուհանդերձ, կան հարյուրավոր պոտենցյալ ահաբեկիչներ, որոնք սպառնալիք են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- հայտնել են ԵՄ ոստիկանական ծառայությունից:

Եվրոպոլը մտադիր է աջակցել ազգային իրավապահ մարմիններին` հսկողություն իրականացնելու կասկածելի անձանց նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս