Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու

ԱՄՆ նախկին առաջին տիկին, սենատոր և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնում` Դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է Reuters-ը:

Այդկերպ, նա դարձավ առաջին կինը, որն առաջադրվել է այդ պաշտոնում խոշոր կուսակցությունից և շանս ստացել դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Ինչպես հայտնում է CNN-ը, Քլինթոնը ներկայում հավաքել է կուսակցության համագումարի պատվիրակների 2821 ձայնը` անհրաժեշտ 2383 ձայնի դիմաց:

Ավելի վաղ նրան աջակցել էր փրայմերիզի իր հիմնական մրցակից Բեռնի Սանդերսը: «Հիլարի Քլինթոնը պետք է դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը: Այստեղ ոչ մի այլընտրանք չկա»,- հայտարարել էր Սանդերսը:

Երբ հասկանալի է դարձել, որ Քլինթոնը հավաքում է պատվիրակների անհրաժեշտ քանակությամբ ձայները, Սանդերսը կոչ է արել հաստատել նրա թեկնածությունը դյուրացված կարգով:

Անցած ուրբաթ Հանրապետական կուսակցությունը ընտրել էր իր թեկնածուին: Թեկնածուն դարձել էր Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս