![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի ԱԳՆ-ն Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով աշխատանքից ազատել է իր երկու դեսպաններին
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/gyulen_640x420.jpg)
Թուրքիայի արտգործնախարարության 2 աշխատակից է ազատվել աշխատանքից երկրում պետական հեղաշրջման փորձից հետո, հայտնում է թուրքական NTV կայքը` հղում կատարելով Թուրքիայի արտաքին գերատեսչության իր աղբյուրին:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած «զուգահեռ պետության» գործունեության հետաքննության շրջանակում սպասվում են Թուրքիայի ԱԳՆ-ի մի շարք աշխատակիցների, այդ թվում` դեսպանների հեռացումներ:
Դիվանագետ Գյուջան Բալըքն ավելի վաղ եղել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անձնական խորհրդականը, Թունջայ Բաբալըն եղել է Կանադայում Թուրքիայի դեսպանը:
Աշխատանքից ազատվելու պահին երկու դիվանագետներն էլ աշխատել են Անկարայում: