Բաժիններ՝

Ռուսաստանում հայտարարել են «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունների վերսկսման մասին

Ռուսաստանն ու Թուրքիան վերադարձել են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Յուրի Սենտյուրինը, հայտնում է Reuters-ը:

Նա նշել է, որ բանակցությունները դեռ գտնվում են ամենավաղ փուլում և դեռ ոչ մի որոշում չի կայացվել:

Այսօր Մոսկվայում հանդիպել էին ՌԴ-ի և Թուրքիայի փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը: Նրանք պատրստակամություն էին հայտնել կարգավորել առևտրատնտեսական հարաբերությունները:

«Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները սառեցվել էին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս