![](/banners/BeFunky-design.jpg)
Բավարիայի իշխանությունները հայտարարել են Գերմանիայում իսլամական ահաբեկչության առկայության մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/germanii_24_650x410_640x420.jpg)
Բավարիայի վարչապետ Հորսթ Զիհոֆերը հայտարարել է Գերմանիայի տարածքում իսլամական ահաբեկչության ներկայության մասին, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով` քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն անվտանգության հարցերով հասարակության մտահոգությունը:
«Իսլամական ահաբեկչությունը եկել է Գերմանիա»,- հայտարարել է նա:
Հուլիսի 18-ից Գերմանիայի տարբեր քաղաքներում հարձակումների զոհ է դարձել 11 մարդ: