Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը հրապարակել է գերմանական Անսբախի մահապարտ ահաբեկչի լուսանկարը

ԴԱԻՇ-ը հրապարակել է տղամարդու լուսանկարը, որը պայթյուն էր իրականացրել Գերմանիայի Անսբախ քաղաքի ռեստորանի մոտ, հայտնում է Amaq գործակալությունը Twitter-ի իր էջում:

Նշվում է ենթադրյալ ահաբեկչի անունը` 27-ամյա սիրիացի Մուհամմեդ Դալիլ: Վերջինս Գերմանիա էր ժամանել Սիրիայից և ապաստան էր խնդրել, սակայն մերժվել էր: Հայտնի է նաև, որ վերջինս նախկինում երկու անգամ փորձել է ինքնասպան լինել:

Ավելի վաղ ԴԱԻՇ-ն ստանձնել էր Անսբախի պայթյունի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ ռումբը հուլիսի 24-ին գործի էր դրվել սրճարանում, որը գտնվել է երաժշտական փառատոնի համերգասրահից ոչ հեռու:

ansbax

Պայթյունի հետևանքով վիրավորվել էր ավելի քան 10 մարդ, միակ սպանվածը անձամբ ահաբեկիչն է եղել, որը պայթուցիկը կրել է ուսապարկում:

Նախնական տեղեկություններով` ահաբեկիչը ցանկացել է մասնակցել փառատոնին, սակայն ինչ-որ պատճառով չի կարողացել հայտնվել այնտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս