Բաժիններ՝

Ականատեսները տեղեկացրել են, որ Ադրբեջանում գործարանի պայթյունի ձայները դեռևս լսելի են

Ադրբեջանական Շիրվան քաղաքի զենքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ձայները դեռևս լսելի են 10 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես փոխանցում է «Ռիա­նովոստի»-­ն, այդ մասին տեղեկացրել են ականատեսները:

«Ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսելի եղել: Բայց ինտենսիվ պայթյուններ արդեն չկան: Դեպքի վայրում ծուխ է»,-­ ասել են ականատեսները:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շիրվանի «Արազ» գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանանքով պայթյուններ են լսվել: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է, զոհեր դեռևս չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031