Բաժիններ՝

Ադրբեջանի Ռազմարդյունաբերական գործարաններից մեկի պայթյունի հետևանքով բնակիչները հեռանում են իրենց տներից

Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում պայթունից հետո հրդեհը շարունակվում է, հայտնում է Oxu.Az կայքը:

Անվտանգության նկատառումներից ելնելով գործարանի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները լքել են իրենց տները:
Քաղաքում դեռ լսելի են պայթյունների ձայներ: Հրշեջները չեն կարողանում մոտենալ դեպքի վայրին:

1

Հրդեհաշրջման աշխատանքներում ներգրավված է Ադրբեջանի ԱԻՆ-ի ուղղաթիռ:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը տարածել է հայտարարություն` կապված Շիրվանի գործարանի պայթյունի հետ:
«Այսօր` ժ. 15:35-ին Շիրվան քաղաքի «Արազ» գործարանում հրդեհ է տեղի ունեցել»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով Շիրվանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 12 վիրավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս