Սաակաշվիլին տեղեկացրել է «օրենքով գողի» ձերբակալության մասին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին «Ֆեյսբուք» սոցկայքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Օդեսայի իրավապահները ձերբակալել են Պոլտավա անունով հայտնի «օրենքով գողին», որը իր ծննդյան տարեդարձն է տոնել վրացական ռեստորանում։
Վերջինս իր էջում հրապարակել է նաև «օրենքով գողին» վնասազերծելու մասին պատմող տեսանյութը:
Սաակաշվիլին տեղեկացրել է, որ շարունակում են «օրենքով գողերի» հետապնդումները Օդեսայում:
«Օրենքով գողերը» պետք է իմանան, որ Օդեսայի տարածքում իրենց հանգիստ չեն տալու: Եթե Գերագույն ռադան չարգելակեր «օրենքով գողերին» ավտոմատ կերպով բանտարկելու մասին օրենքը, հասարակությունն անհամեմատ ավելի պաշտպանված կլիներ»,- տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել Սաակաշվիլին: