Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Կրեմլում:
«Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր եւ նրա պատվավոր նախագահ Ժան-Մարի լե Պենն այն կարծիքին է, որ ընտրություններին կազմակերպության ներկայացուցիչների անհաջող մասնակցությունից հետո հարկ է, որ նրա առաջնորդ Մարին լե Պենը թողնի այդ պաշտոնը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվում է երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային հանրապետական ճակատ»-ի (ԱՀԿ) կողմից կազմակերպված «արդարության քայլերթ»-ը:
Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում երկրորդ օրն անընդմեջ խնդիրների են բախվում հաղորդագրություններ ընդունելիս եւ ուղարկելիս։
«Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհավորել վրացիներին և ուկրաինացիներին, որոնք խիզախ են և ճիշտ որոշում են կայացրել 2013թ.։ Նրանք կարող են հիմա օգտվել դրանից։ Հայաստանի դեպքում շատ է գործածվում «համբերություն» բառը»։
«Վերջին շրջանի լարվածություն չկա, որովհետև այս վերջին շրջանն արդեն ուղիղ երեք տարի է, որն էլ ռազմաքաղաքական իրավիճակ է փոխել տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, և արդեն նոր տրամաբանության մեջ են ընթանում բոլոր քննարկումները և զարգացումները թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ սահմանին, թե ՛ միջազգային այլ հարթակներում։ Պետք է ավելի հեռուն նայել՝ հասկանալու համար, թե ի՞նչ մեթոդներով մենք կարող ենք տարածաշրջանում հասնել կայունության, և, որ ամենակարևորն է՝ անվտանգություն ապահովել»,- հավելեց քաղաքագետը։
«Ռեժիմի խախտման այս մշտական դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինեն, և մենք հիշում ենք նախորդ տարվա իրադարձությունները»։
G20-ը դժվարությունների է բախվում հուլիսին կայանալիք գագաթնաժողովի կոմյունիկեն համաձայնեցնելու հարցում:
«Հայկական կողմը դա թույլ չի տալիս, և կարծում եմ՝ սա բավականին ճիշտ մարտավարություն է դիվանագիտության տեսանկյունից։ Ադրբեջանը մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու գաղափարը։ Դրա համար բանակցությունների տեսակետից, կարծում եմ, որ Ադրբեջանը կուզեր իր համար նախընտրելի պայմաններով վերսկսել բանակցությունները, ինչը պարզապես Բաքվին թույլ չի տրվում»,- հավելեց Հրանտ Մելիք- Շահնազարյանը։
ոնին եւ վարչապետ Էդուար Ֆիլիպին խնդրել է իրեն կառավարության կազմում չվերանշանակել այն հետաքննության պատճառով, որը կապված է MoDem («Դեմոկրատական շարժում») կուսակցության անդամներին որպես Եվրախորհրդարանի աշխատակիցներ աշխատանքի տեղավորելու հետ։
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության նկատմամբ՝ նշելով, որ նրանք արդեն 20 տարի է այցելություններ են իրականացնում Հարավային Կովկաս, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում:
80 տարեկան հասակում հունիսի 19-ին երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Կառլա Ֆենդին՝ Fendi նորաձեւության տան հիմնադիր հինգ քույրերից մեկը:
Իտալիայի ոստիկանությունն Իսպանիայի եւ Պանամայի թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառության միջազգային ցանց:
Վերջին իրադարձությունները շփման գծում վկայում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին:
Ֆրանսիացի երեք լրագրողներ են վիրավորվել իրաքյան Մոսուլում ականի պայթյունից:
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածների դադարեցման մասին՝ հունիսի 18-ին սիրիական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, հայտարարել է ԱՄՆ-ի աներեւակայելի աջակցության մասին:
Ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը կոմայում մահացել է Հյուսիսային Կորեայից վերադառնալուց հետո, որտեղ նրան դատապարտել էին «հակապետական արարքների» համար, տեղեկացնում է BBC News-ը:
Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը (INDDHH) նամակ է հղել երկրի կանցլեր Ռոդոլֆո Նին Նովոային՝ մտահոգություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է իրավապաշտպան Օսկար Լոպեսին ներառել «սև ցուցակ»-ում այն բանի համար, որ վերջինս Արցախում սահմանադրական հանրաքվեին աշխատել է որպես դիտորդ:
Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ութ պահապաններ են զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել անհայտ անձանց հարձակման հետեւանքով:
Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ բաց կայքում զետեղել է 198 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները, ինչի մասին հայտնել է The Нill թերթը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թմրանյութերի շրջանառության դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություն է իրականացվում:
Թուրքիայի Մանիսա շրջանից հետո սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Քասթամոնուի զորամասում:
Մակույկը, որում եղել է 16-ից մինչեւ 18 տարեկան հինգ մարդ, շրջվել է հունիսի 19-ի երեկոյան:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է Թեհրանում Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթի առթիվ: Այդ մասին հայտնել է Թասնիմ գործակալությունը:
Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավարները Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր միակողմանի պատժամիջոցների մասին օրինագիծն ուսումնասիրման են ուղարկել արտաքին գործերի կոմիտե, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստել է ծրագիր, որում շարադրված են Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների հաստատման երեք հիմնական ուղղություններ:
Թուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա: