«Մահանում են երիտասարդներ, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր. դա սարսափելի է». Պյոտր Սվիտալսկին՝ արցախյան հարցի մասին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով շփման գծում եղած վերջին լարվածության և ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին, հետևյալն ասաց.

«Համանախագահները շատ լավ գործ են անում բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ են մարտահրավերները։ Մենք՝ որպես ԵՄ, մեր ամբողջ աջակցությունն ենք արտահայտում ՄԽ համանախագահությանը։ Հուլիսի սկզբին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերնը կգա Հայաստան, նրա այցելությունը ԵՄ կողմից այն բանի ցուցադրումն է, որ մենք մտահոգ ենք իրավիճակի կապակցությամբ։ Մենք հավատում ենք, որ մեր հիմնական դերակատարությունը՝ ՄԽ միջնորդական ջանքերին աջակցությունն է, բայց մենք պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցությունը դրսևորել խաղաղության գործընթացին, այդ թվում նաև՝ հակամարտությանը հաջորդող ժամանակաշրջանում։ Այսինքն՝ ԵՄ-ն մտահոգված է այս իրադրությամբ»։

Դեսպանն ընդգծեց՝ կյանքի կորուստը սարսափելի է. «Մահանում են երիտասարդներ, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր։ Ռեժիմի խախտման այս մշտական դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել, և մենք հիշում ենք նախորդ տարվա իրադարձությունները։ Հետևաբար, թույլ տվեք իմ կարեկցությունը հայտնել զոհերի ծնողներին և ընտանիքներին, և եկեք փորձենք աշխատել հանուն խաղաղության։

ԵՄ-ն հավատում է, որ դա պետք է լինի առաջնահերթություններից մեկն այս տարածաշրջանում։ Գուցե միակ առաջնահերթությունը՝ ապահովել այս տարածաշրջանի խաղաղությունը, և հատկապես՝ Հայաստանի զարգացումը։ Եկեք չկորցնենք մեր հույսը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930