«Կանխամտածված սադրանք Ադրբեջանի կողմից: Զինված խումբը սպանել է Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայողներ»: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք պատերազմի մեջ ենք, մեր պատերազմը շարունակվում է, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատերազմն ավարտվել է: Ադրբեջանը փորձում է ամեն օր մեզ վնաս պատճառել, և, եթե ստացվում է հնարավորություն, օգտագործում է այդ հնարավորությունը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին համաձայն չէ մտքի հետ, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշում ունի:
Թուրքական գլխավոր դատախազությունը պահանջել է կալանավորել Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը, փոխգնդապետ Սերդար Գյունգյորին ինչպես նաև ժանդարմերիայում ծառայություն իրականացնող մայոր Օմեր Թալային գյուլենականներին աջակեցելու մեղադրանքնով: Դատարանը բավարարել է պահանջը և կալանավոման որոշում կայացրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր հնարավոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մասին խոսելու համար դեռ վաղ է:
Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է:
Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
«Արդեն վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես ագրեսիվ կողմ, եւ հատկապես որ Մինսկի խումբը հիմք է ընդունում Սանտկ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ենթադրում են մոնիթորինգի համակարգի ներդրում: Եթե այս մեխանիզմը գործի, ապա միջազգային դիտորդները կկարողանան իրավիճակի շատ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը Բաքվին ձեռնտու չէ»:
Թուրքիայի Մանիսա նահանգում սննդային թունավորման արդյունքում հոսպիտալացվել է 1000-ից ավելի զինծառայող:
«Ռեալ մենք պատերազմի մեջ ենք, պարզապես այն առանձին օրերին թեժանում է, հետո՝ ավելի հանգիստ է, բայց մենք պատերազմական գործողությունների մեջ ենք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ բարկացել է՝ իմանալով, որ հետաքննության տակ է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու համար:
Նա նշեց, որ Ադրբեջանն ամեն օր էլ կրակում է, և դրա վերջը չի երևում. «Մտածել, որ ահաբեկիչը և նացիստը կապաշխարի, սխալ է. նրանք ապաշխարում են միայն մեկ դեպքում, երբ ջախջախիչ պարտություն են կրում»։
Լոս Անջելեսում կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Էվիլդսենը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Արդրբեջանն այսօր արցախա-ադրբեջանական սահմանին կրկին իր սովորական մատավարությանն է դիմել:
Հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
«Սի Ցզինպինի ասույթները» ժողովածուն բեսթսելեր է դարձել Չինաստանում: «Չժունգո ժիբաո» թերթը գրում է, որ գրքում տեղ են գտել չինացի եւ օտարերկրացի զանազան գործիչների հակիրճ պատմություններ եւ աֆորիզմներ, որոնք Չինաստանի պետության ղեկավարն օգտագործել է իր աշխատանքում։
Չինաստանի Շանդունի նահանգում շունը դարձել է վագրերի կողմից լքված չորս կորյունների ստնտու:
Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում պատասխանել է քննադատներին, որոնք ընկերությանը մեղադրում են ինովացիաների բացակայության մեջ:
«Այսպիսի հայտարարություններն իրար հետևից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»:
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուանի նահանգում կհայտնվի աշխարհում առաջին տուրիստական երթուղին՝ նվիրված է պանդաներին:
Facebook սոցիալական ցանցի վարչությունը նոր ծրագրային ապահովում է թեստավորում՝ ցանցում ծայրահեղականության եւ ահաբեկչության քարոզչության տարածմանը հակազդելու համար:
Եվրոպայում իսլամական ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով կալանավորվածների թիվն աճում է արդեն երրորդ տարին անընդմեջ:
«Շուտով մենք կունենանք Հայաստանի հետ Վստահության նոր հիմնադրամ, որը կառավարելու է ՆԱՏՕ-ի աջակցության գործակալությունը։ Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր՝ ոչնչացնել ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաներ: Հուսով ենք, որ դա կսկսվի հնարավորինս շուտ»։
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Էկոնոմիկայի զարգացման փոխանախարար Ալեքսեյ Գրուզդևը հայտարարել է, որ թուրքական լոլիկի ներկրման վերաբերյալ խորհրդատվությունները թուրքական կողմի հետ շարունակվելու են:
«Մեզ համար դա շատ անհաջող փաստաթուղթ էր: Այդ փաստաթղթի հետ համաձայնությունից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պաշտպանվող այն գաղափարը, որ Թուրքիան դառնա ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ակտիվ կողմ, շատ մտահոգիչ է»,- նշեց բանախոսը։
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը:
Ադրբեջանում հունիսի 19-ից նախապատրաստվում են հերթական լայնամասշտաբ զորավարժություններին՝ խախտելով ԵԱՀԿ 9/12 որոշումը և Վիեննայի փաստաթուղթը: Դրանց համաձայն՝ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնող երկիրը պարտավոր է այդ մասին տեղեկացնել փաստաթղթի մասնակից այլ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
ԵՄ-ի անդամ պետությունների քաղաքացիների 53 տոկոսը կցանկանար մասնակցել հանրաքվեի, որտեղ կդրվեր Եվրամիությանն իրենց երկրի անդամակցության հարցը:
Պենտագոնը չի հաստատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումը, բայց ուրախ կլինի, եթե դա հաստատվի:
Իրանի գերագույն ղեկավարի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատի որոշումը համարել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) բացահայտ խախտում: