Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին, որտեղ ասվում է, որ 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ կա, ասաց, որ պատերազմն անխուսափելի է:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել կուսակցության մեջ կատարված կադրային վերադասավորումների ֆոնին:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ԱՄՆ վարչակազմին և կոնգրեսի անդամներին կոչ են արել պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին և մյուս քաղբանտարկյալներին:
Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն եւ նրա ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ:
Թուրքիայում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին ազատ արձակելու մասին որոշում է կայացվել:
Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է Վլադիմիր Պուտինին նախագահի թեկնածու գրանցելու դեմ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի գագատը:
Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որ շուրջ մեկ տարի առաջ կալանավորվել էր Թուրքիայում, ազատ է արձակվել:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին:
Թուրքական Իզմիրի օդուժի ռազմաբազայում ուսումնական թռիչք իրականացնող ինքնաթիռ է կործանվել:
Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք:
Նիկոլաս Քրուզը, որը հրացանով աշակերտներին գնդակահարել է Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, քննիչներին պատմել է, թե ինչն է դարձել հարձակման պատճառը:
Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջադրել։
Արգենտինայի ազգային ժանդարմերիան գրեթե տասը տոննա մարիխուանա է առգրավել երկրի հյուսիս-արեւելքի Միսիոնես նահանգում, դրա արժեքը գերազանցում է 20 մլն դոլարը:
Անդերս Բերինգ Բրեյվիկը, որը 2011 թվականին կրկնակի ահաբեկչական գործողություն կազմակերպեց Նորգեգիայում, առաջին անգամ խոստովանել է, որ ցավում է կատարածի համար:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել հակամարտության ընթացքում զինյալների կողմից ավերված դպրոցները:
Նիկոլաս Քրուզը, որն, իշխանությունների տվյալերով՝ հրաձգություն է բացել Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում, ավելի վաղ բուժում է անցել հոգեկան խանգարումների պատճառով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը հերթական անգամ բարձրացրել է այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու պահանջը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ավելի քան երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
ԿԺԴՀ-ն նշում Է Ուղեցույց աստղի օրը պետական տոնը՝ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը. Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի լույս 16-ի գիշերը Փհենյանում այցելել է «Կիմսուսան» դամբարան, խոնարհվելու եւ ծաղիկներ դնելու իր հոր հուշարձանին։
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է:
Մի քանի հազար մարդ է մասնակցել փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի հիշատակի նվիրված սգո արարողությանը:
Սիրիայի կառավարությունը եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները համաձայնության են հասել հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ տղաբաշխել Աֆրինի տարածաշրջանում:
Ֆլորիդայի դպրոցի աշակերտների վրա հրազենով հարձակման մեջ կասկածվող 19-ամյա Նիկոլաս Քրուզը խոստովանել է կատարածը:
Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:
Միանգամից 54 դելֆիններ են նետվել Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆոռնիայի նահանգի ափ: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան երկրի շրջակա միջավայրի պաշտպանության դատախազությունը:
Միացյալ Նահանգների McDonald՚s Corp-ը, որին է պատկանում արագ սննդի հաստատությունների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկը, որոշում է ընդունել չիզբուրգերները հանել Happy Meal մանկական ճաշացուցակից, որպեսզի այն ավելի առողջ եւ հավասարակշռված դարձնի։
Արուբում կատարվող նկարահանումները մոդել Քեյթ Ափթոնի համար քիչ էր մնում լուրջ վնասվածքներով ավարտվեր. ամերիկուհուն տապալել է հետեւից եկող ալիքը։