Բաժիններ՝

Die Welt-ի՝ մեկ տարի առաջ Թուրքիայում կալանավորված լրագրողն ազատ է արձակվել

Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որ շուրջ մեկ տարի առաջ կալանավորվել էր Թուրքիայում, ազատ է արձակվել: Փետրվարի 16-ին այս մասին հայտնել է նույն հրատարակությունը, որտեղ նա աշխատում էր։

Յուջելը Թուրքիայում կալանավովել էր 2017 թվականի փետրվարի կեսերին եւ տեղավորվել մենախցում: Նրան վերագրվել է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեղադրանք: Թուրքիայում լրագրողի եւ Գերմանիայի մի շարք այլ քաղաքացիների կալանավորումը Անկարայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունների վատացման պատճառ է դարձել:

Փետրվարի 14-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հույս է հայտնել, որ լրագրողը «շուտով ազատ կարձակվի»: Ես կարծում եմ, որ այստեղ շուտով շարժ տեղի կունենա»,- հավելել է վարչապետը: Լրագրողի շուրջն ստեղծված իրադրությունը քննարկվել է կանցլեր Անգելա Մերկելի եւ Յըլդըրըմի բանակցություններում, որոնք փետրվարի 15-ին տեղի են ունեցել Բեռլինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս