Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել

Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջադրել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Տնօրենների ինստիտուտը (խոշոր ընկերությունների ղեկավարներին միավորող կազմակերպություն) այսօր առաջարկել է Եվրամիության հետ ապագա առեւտրական համաձայնագրի փոխզիջումային տարբերակ, որը թույլ կտա էապես կրճատել ԵՄ-ի հետ առեւտրական արգելքները՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով Մեծ Բրիտանիայի համար առեւտրական համաձայնագրեր կնքելու այլ երկրների հետ»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ:

Ընկերությունների ղեկավարները կառավարությանն առաջարկել են ԵՄ-ի հետ համաձայնության գալ «մասնակի մաքսային միության» շուրջը, որը կներառի արդյունաբերական ապրանքները եւ մշակում անցած գյուղատնտեսական մթերքները:

«Դա թույլ կտա պահպանել Բրիտանիայի համար որոշ հանգուցային արդյունաբերական ոլորտների մրցունակությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով ապագա կառավարություններին կատարելու առեւտրի ոլորտում անկախ քաղաքականություն ապահովելու խոստումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս