McDonald՚s-ը չիզբուրգերները կհանի մանկական ճաշացուցակից
Միացյալ Նահանգների McDonald՚s Corp-ը, որին է պատկանում արագ սննդի հաստատությունների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկը, որոշում է ընդունել չիզբուրգերները հանել Happy Meal մանկական ճաշացուցակից, որպեսզի այն ավելի առողջ եւ հավասարակշռված դարձնի։
Ինչպես ասված է ընկերության հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ում փոփոխությունները կսկսվեն արդեն 2018 թվականին, իսկ մինչեւ 2022 թվականի վերջը դրանք կիրականացվեն 120 երկրներում: Ընթացիկ տարվա հունիսից ԱՄՆ-ում մանկական ճաշացուցակի բոլոր տարբերակները կհամապատասխանեն նոր՝ առողջության համար պակաս վնասակար պարամետրերին. կալորիականությունը 600 կիլոկալորիայից ոչ բարձր, ավելացված շաքարի եւ հագեցած ճարպերի պարունակությունը յուրաքանչյուր դեպքում 10 տոկոսից ոչ ավելի:
McDonald՚s ցանցը միավորում է ավելի քան 37 հազար ռեստորաններ ավելի քան 100 երկրում եւ ամեն օր սպասարկում է ավելի քան 70 միլիոն հաճախորդների, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: