Բաժիններ՝

Արգենտինայում գրեթե տասը տոննա մարիխուանա են բռնագրավել

Արգենտինայի ազգային ժանդարմերիան գրեթե տասը տոննա մարիխուանա է առգրավել երկրի հյուսիս-արեւելքի Միսիոնես նահանգում, դրա արժեքը գերազանցում է 20 մլն դոլարը: Այդ մասին հայտնել է Capital հրատարակությունը: Մարիխուանան հայտնաբերվել է բեռնատարում: Ոստիկանությունը նաեւ ձերբակալել Է երեք թմրառեւտրականների:

«Այս նարկոբանդան լրացնում էր մարիխուանայի պաշարները, եւ մենք գիտեինք, որ նրանք պատրաստվում են այն տեղափոխել, որովհետեւ նրանք բեռնատար էին գնել Սան Լուիսում»,-հրատարակությունը մեջբերել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս