Մոսկվայի ոստիկանությունը որոնում է ադրբեջանցի տաքսիստին սպանած կասկածյալներին, հայտնում է APA գործակալությունը:
Մոսկվայում հուլիսի 6-ին արտառոց դեպք է գրանցվել: Ազգությամբ հայ Բագրատ Այվազյանը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկի իր վարձակալած բնակարանի պատուհանից տանտիրուհու 16-ամյա աղջկան պատուհանից գցելու մեջ: Տղամարդը կտրականապես հերքում է իր մեղքը, հայտնում է LifeNews-ը: Նրա խոսքով՝ դպրոցահասակ աղջիկը սեփական ցանկությամբ է իրեն գցել պատուհանից:
Տանկերն ու ականանետերը Ուկրաինայի արևելքում հակամարտության գծից հետ տանելու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել երկու շաբաթ անց՝ Մինսկում կայանալիք հաջորդ հանդիպմանը:
Չիլիի Կոնգրեսի ստորին պալատը հավանության է արժանացրել օրենքը, որը թույլ է տալիս բժշկական, կրոնական նպատակներով աճեցնել ոչ մեծ քանակությամբ մարիխուանա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մենք բոլորս գիտենք, թե ինչ են նշանակում պատժամիջոցները, դրանց դեմ պայքարելն անիմաստ է: Եթե առողջական վիճակի բերումով ինձ խորհուրդ տան վիրահատվել երկրում, որը պատժամիջոցներ է սահմանել, կարծում եմ՝ կդիմեմ նախագահի օգնությանը ու նա ինձ կօգնի:
Օրերս Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար, միլիոնատեր Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հայտարարել է, որ ասուլիս է հրավիրելու Շուշիում:
Եվրոգոտու երկրները Հունաստանին մինչև վաղը ժամանակ են տվել, որպեսզի երկիրը հանդես գա նոր առաջարկներով, որոնք անհրաժեշտ են վարկատուների հետ համաձայնության գալու համար: ԵՄ հաջորդ գագաթաժողովը հրավիրվելու է կիրակի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի փոխկանցլեր ու էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը առաջին անգամ խոստովանել է, որ Հունաստանին արժութային միություն ներառելը 2001 թվականին եղել սխալ է եղել:
Չինական հասարակական կազմակերպություններից մեկի կամավորները հայտնաբերել են 7-ամյա տղայի, ով մի քանի տարի ապրել է խոզերի հետ, հայտնում է People’s Daily China-ն:
Բաքվում 21-ամյա երիտասարդը սպանել է սեփական մորը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Նիզամինսկի շրջանային դատախազությանը:
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Հարավային Կալիֆոռնիայի լողափերից մեկում: Մեկ շարժիչանի Piper PA18 ինքնաթիռն ընկել է Կառլսբադ քաղաքի լողափին, որտեղ հանգստանում էին տասնյակ մարդիկ:
«Վենետիկի 71-րդ կինոփառատոնի պաշտոնական ազդագիրը նվիրված է արտհաուսին ու ներկայացնում է Նաստասյա Կինսկի դիմանկարը»,- ասվում է կայքում:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները հեշտ չեն ընթանում: Անձամբ Ֆաբիուսն այսօր Վիեննայից ուղևորվում է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի խորհրդարանում Հունաստանում ստեղծված իրավիճակի մասին քննարկմանը:
«Այսպիսի միջոցառումները կոչված են միավորել տարբեր ազգությունների մարդկանց, դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս մեր ժողովուրդների միջև ջերմ և եղբայրական հարաբերությոնները»,- իր խոսքում նշեց Արա Աբրամյանը: Նա ընդգծեց, որ տոնը իրականություն դարձավ ՌԴ Նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի, Մոսկվայի կառավարության, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:
Աֆղան ապստամբները այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ գրոհել են երկրի մայրաքաղաքը: Պայթյուններ ու հրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի արևելյան հատվածում:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Շոմբի Շարփը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին շնորհել է հատուկ մրցանակ գենդերային հավասարության զարգացման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում մեկնարկել է լեգենդար Սան-Ֆերմին փառատոնը, որը հայտնի է իր ավանդական ցլավազքերով:
Եվրահանձնաժողովը Հունաստանի հարցով Եվրոխմբի նիստին կներկայացնի Հունաստանի ֆինանսական խնդիրների լուծման տեխնիկական առաջարկները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս գործարար, ներկայում բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղում գտնվող Գերման Ստերլիգովի ու նրա ընտանիքի անդամների անունները կներառի իր «անցանկալի անձանց ցուցակում:
«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը օկրուգի զորքերի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստականության անսպասելի ստուգմանը»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
«Այնտեղ նկարագրված է ամբողջ պատմությունը, որը մենք ուսումնասիրել ենք դպրոցում, ընդ որում, նյութը վերցված է սկզբնաղբյուրներից: Հարկ է նշել, որ նա Ռուսաստանի նախագահին վերաբերվում էր չափազանց հարգալից, Վլադիմիր Պուտինին համարում է Ռուսաստանի կայունության երաշխավորը»:
Կանադացի նախկին մոդել Թայգեր Սանը իր հարմարավետ կյանքը թողել ու զբաղվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով: 46-ամյա կինը Սիրիա էր մեկնել այս տարվա մարտին, որտեղ նրան ուղարկել են առաջնագիծ կռվելու:
Գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հրապարակել է իր քրոջ ու նրա 2 տարեկան որդու համատեղ վերջին լուսանկարը:
Հունական Լեսբոս կղզու իշխանությունները չեն կարողանում կասեցնել ներգաղթյալների հոսքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միայն անցած շաբաթ օրը, ըստ կղզու ոստիկանության, Լեսբոս է ժամանել 1600 մարդ:
Մոլորակի ամենածեր բնակիչը՝ ճապոնացի Սոկորի Մոմոյին, մահացել է 112 տարեկանում երիկամային անբավարարությունից, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Ադրբեջանը դեմ է Հայաստանի կողմից Ռուսաստանից ձեռք բերված զինատեսակների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմետ Գաջիևը:
«Մենք երբեք թույլ չենք տա նոր պետության ստեղծում մեր հարավային սահմաններում՝ Սիրիայի հյուսիսում»,-նրա խոսքերը մեջբերում է Sputnik Ադրբեջանը:
Նավթի համաշխարհային գները վերականգնել են աճը մոտ 8%-անոց անկումից հետո: Այդ մասին են վկայում Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաների տվյալները:
Նվազագույնը 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխաներ են զոհվել Բաղդադի բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ պատահաբար նետված ռումբի հետևանքով:
Մոսկվայի «Охотный ряд» մետրոյի մոտակայքում կռիվ է տեղի ունեցել Խորհրդային երկու առաջնորդների` Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի նմանակների միջև: