Բաժիններ՝

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների վարկանիշը նոր հակառեկորդ է սահմանել

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել կուսակցության մեջ կատարված կադրային վերադասավորումների ֆոնին: Այդ մասին վկայում են հրապարակված հարցման տվյալները, որն ARD հեռուստաալիքի պատվերով կատարել է infratest dimar սոցիոլոգիական ինստիտուտը:

Հետազոտության համաձայն՝ ներկայում ԳՍԴԿ-ին աջակցում է գերմանացիների ընդամենը 16 տոկոսը: Երկրի հնագույն կուսակցության ժողովրդականության ցուցանիշները երկու շաբաթ առաջ այդ ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցման պահից իջել են երկու տոկոսային կետով:

Ըստ infratest dimar-ի հարցման արդյունքների՝ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների պահպանողական դաշինքի եւ Ձախ կուսակցության վարկանիշները չեն փոփոխվել. քաղաքական ուժերն առաջվա պես վայելում են ընտրողների համապատասխանաբար 33 տոկոսի եւ 11 տոկոսի աջակցությունը:

Հարցումն անցկացվել է փետրվարի 13-ից 15-ը: Դրան մասնակցել են ԳԴՀ-ի շուրջ հազար քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԳՍԴԿ-ի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, իսկ կուսակցության վարչությունը միաձայն այդ պաշտոնին առաջադրել է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Ապրիլի 22-ին նշանակված է ԳՍԴԿ-ի արտահերթ համագումարը, որը կընտրի նրա նոր ղեկավարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս