Բաժիններ՝

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել, որ զղջում Է կատարածի համար

Անդերս Բերինգ Բրեյվիկը, որը 2011 թվականին կրկնակի ահաբեկչական գործողություն կազմակերպեց Նորգեգիայում, առաջին անգամ խոստովանել է, որ ցավում է կատարածի համար:

Ինչպես փետրվարի 15-ի երեկոյան հայտնել է նորվեգական Verdens Gang հրատարակության կայքը, այդ մասին Բրեյվիկը հայտարարել է նամակում, որն անցյալ տարի հղել է Շիեն բանտի տնօրինությանը, որտեղ ինքը գտնվում է, իսկ ավելի ուշ՝ իր մոտ հրավիրված հոգեբույժի հետ զրույցի ժամանակ։

«Ես ցավում եմ այն գործողությունների համար, որոնք ձեռնարկեցի 2011 թվականի հուլիսի 22-ին, եւ, եթե հնարավոր լիներ, այնպես կանեի, որ այդ իրադարձությունները երբեք չպատահեին»,- ասված է նամակի մեջբերման մեջ, որը ներկայացնում է թերթը:

Ահաբեկիչը, որը ձգտում է իր գործի վերանայման հասնել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում, պնդում է, որ ցանկանում է սկսել նոր կյանք, հրաժարվել նացիստական գաղափարախոսությունից եւ օրինակելի կալանավոր լինել: Բացառված չէ, որ դրա հետ է կապված նաեւ անունը փոխելու նրա որոշումը. անցյալ տարվա հունիսին հայտնի է դարձել, որ այժմ փաստաթղթերով Բրեյվիկին պաշտոնապես կոչում են Ֆիոտոլֆ Հանսեն:

2011 թվականի հուլիսի 22-ին աջ արմատական գաղափարախոսության հետեւորդն Օսլոյի կենտրոնում հզոր պայթուցիկ սարք է գործի դրել կառավարական շենքերից մեկի մոտ, ինչի հետեւանքով զոհվել է ութ մարդ եւ մի քանի հարյուրը վիրավորվել: Նույն օրը նա սպանդ է սարքել Ուտյոյա կղզում՝ սպանելով 69 եւ վիրավորելով 66 մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս