Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է համատեղ զորք տեղակայել Մանբիջում. Reuters
Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյայի:
Նրա տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը քննարկում է այդ առաջարկությունը, որն արվել է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի՝ այս շաբաթ Անկարա կատարած այցի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: